Wednesday, November 21, 2012

White Board Paint





Մինչ սպիտակ գրատախտակների հայտնվերը կավիճով գրատախտակներն էին: Դրանք շատ հայտնի էր ուսուցիչների և ուսանողների շրջանում,. չնայած նրանցից շատերը զգայուն էին կավիճի և գրատաղտակի վրայի բառերը ջնջելուց առաջացած փոշու նկատմամբ: Ոչ ոք հստակ  չգիտի, ,թե ով է ստեղծել այն, բայց 1960-ական թվականներին  սպիտակ գրատախտակի ներկի նախնական տարբերակները սկսել են հայտնվել, իսկ 1980-ների վերջում կավիճից ալերգիայի մասին նորություներ լսվեցին:  Դա այն ժամանակն էր, երբ սպիտակ գրատախտակները սկսեցին համարվել փոխարինվող ուսուցման գործիքներ: 

Ոչ ոք հստակ չի ճանաչում սպիտակ գրատախտակների գյուտարարին: Շատերը ենթադրում էին, որ նա Չինաստանից էր: Քանի որ դա ստույգ չէ, առաջին կազմակերպությունը, որը մեծ ծավալով արտադրեց դրանք, օգտագործում էր ճենապակի պողպատի վրա, որի վրա կարելի է գրել և ջնջել: Այն իր մեջ ներառում էր մելամին, որը շատ թանկարժեք էր: Մաքրելը նույնպես հեշտ չեր, քանի որ պատկերները ջնջելուց հետո երևում էին գրատախտակի վրա և դժվարությամբ էին անցնում:
 Սպիտակ գրատախտակների մյուս տեսակները արտադրվեցին էմալ պողպատի վրա, որով կարելի էր գրել ջնջել մագնիսական գրատախտակները: Դրանք շատ հարթ էին և ամուր, այնուամենայնիվ մարկերից մնացած հետքերը որոշ ժամանակ հետո երևում էին: Հետո Բոն Բորդ չոր ջնջվող գրատախտակները հայտնի դարձան: Նրանք չէին բախվում այն խնդիրներին, որոնց բախվում էին առաջին տեսակները:
Կային այլ տարբերակներ տարբեր կազմակերպություներից, բայց ամենակարևոր հայտնագործություներից մեկը մակերեսի փայլի պակասեցումն էր, որը առաջացրեց տհաճ տեսք և դուր չեկավ ուսանողներին: Միայն 2000-ներից հետո սկսեցին օգտագործել սպիտակ գրատախտակի ծածկույթի բարձրակարգ որակի ներկ, որը բավականին հեշտացրեց նրա վրա գրելը: 
Բաբսոն Քոլեջի ուսանողներ Ջոն Գոշան, Մորգան Նյումանը և  Ջեֆ Ավալոնը բիզնես գաղափարներ էին ներկայացնում, երբ սկսեցին մտքերի բուռն փոխանակում: Նրանք անընդհատ անցնում էին սպիտակ գրատախտակի սահմանները:  Իսկ ինչ կլիներ, եթե նրանք պարզապես գրեին պատերի վրա:

Ահա թե ինչես եռյակը հասավ IdeaPaint-ի գաղափարին, ջրային հիմքով ներկ որը ստեղծում է չոր ջնջող մակերես որտեղ որ ցանկանաք: Դուք կարող եք  ներկել այդ սպիտակ գրատախտակը ձեր աշխատասենյակի պատերին կամ վերափոխել  խաղալիքների արկղը կամ խոհանոցի պահարանը սպիտակ գրատախտակի: Դա շատ լավ է դպրոցների և գրասենյակների համար. ամեն ուր, որտեղ ուզում եք արտահայտել ձեր ստեղծարարությունը: IdeaPaint-ը կարող է գործածվել  ինչպես կավիճով գրատախտակը, սակայն միաժամանակ խուսափելով կավիճի կույտից:

 Ճիշտ քիմիական ֆորմուլա գտնելը խլեց մի քանի տարվա աշխատանք, բայց արդյունքը ամուր ծածկույթն է որը ծառայում է այնքան լավ որքան ճենապակե սպիտակ գրատախտակն է և ընդհամենը արժեքի մի մասն է կազմում: Բացի այդ ոչինջ չի խանգարում գրել ամբողջ պատի վրա առանց խնդիրներ առաջացնելու:


No comments:

Post a Comment