Saturday, January 26, 2013

Raspberry Pi



Փոքրածավալ Համակարգիչ

  • Փոքրածավալ, պլաստիկ քարտի չափսերով շատ էժան համակարգիչ՝ ստեղծված Դեվիդ Բրաբերի կողմից: Raspberri Pi հիմնված է ARM 11  700 ՄԳ հաճախականությամբ պրոցեսորի վրա,  որը հնարավորություն է տալիս հասնել բարձր արտադրողականության էներգիայի ցածր ծախսով:
  •  
  • Իսկապես ապշեցուցիչ հնարավորություններ- պլաստիկ քարտի չափսերի փաթեթի մեջ տեղավորվում է լիարժեք համակարգչային բլոկ, որն իր հնարավորություններվ մոտ է ընդամենը հինգ տարվա հնության զանգվածային համակարգիչներին:
  • Բաց ծրագրերի (OpenSource) ցածր պահանջների հետ միասին՝ այն հնարավորություն է տալիս տեղադրելու Linux օպերացիոն համկարգը, ինչպես նաև ուղեկցող ծրագրային փաթեթ: Օրինակ.
  • Նախապես տեղադրված  Ubuntu Linux օպերատիոն համակարգ,
  • բրաուզեր Iceweasel (կամ նույն Mozila Firefox)
  • օֆիսային փաթեթ Koffice (Windows Word/Excel համանման)
  • ծրագրավորման լեզուն Python
  • տեսահոլովակների վերարտադրումը Full HD ֆորմատով:

    • Արժանիքներ

  • Հիմնական առավելություններից մեկը – գին/որակ հարաբերությունն է
  • Ուղղակի իդեալական է համակարգչից օգտվել սովորելու և  հիմնական կիրառական խնդիրների համար:
  • օգտվողի համար 29000 դրամ (պատյանի հետ միասին) արժեքով դուք ստանում էք պլաստիկ քարտի չափսերով համակարգչային բլոկ, որն հնարավորություն է տալիս:
  • Սովորեցնել օգտվել համակարգչից,
  • Վերարտադրել տեսահոլովակներ,
  • ծրագրավորել,
  • օգտվել ինտերնետից,
  • լսել երաժշտություն և այլն:
  • Սովորական սիստեմային բլոկը ամենաէջան կոմպլեկտացիայով անհամեմատ թանկ է, սակայն այն կատարում է նույն գործողությունները, իսկ էներգիայի ծախսը հարյուր անգամ ավելի բարձր է, քան Raspberri Pi օգտագործման դեպքում:
  • Սա կատակ չէRaspberry Pi-ի սպառման հզորությունը – ընդհամենը 1 Վտ է, երբ ավանդական սիստեմային բլոկում – նվազագույնը՝ 250 Վտ:
  • Այս հատկանիշները գնի հետ միասին տեղակատվական տեխնոլոգիաների աշխահրը բացում են նույնիսկ նրանց համար, ովքեր առաջ այդպիսի հնարավորություներ չեն ունեցել: Առաջին հերթին, այս համակարգիչը պիտանի է՝
  • ուսուցման համար (oրինակ դպրոցականների),
  • որպես էջան այլընտրանք աշխատանաքային կայաններին կազմակերպութուններում
  • փաստաթղտերի հետ ամենօրյա աշխատանքի համար, կամ էլ ոպես տնային տեսանվագարկիչ... և շատ այլ նպատակների համար:ü  - Պրոցեսոր 700MHz ARM11

    • Raspberry Pi Model B:
    • Տեխնիկական Հատկություններ

  • Հիշողություն 512MB SDRAM 
  • - OpenGL ES 2.0  
  • - Վիդեո 1080p30
  • - Աուդիո H.264 high-profile decode   
  • - Բաղադրյալ և HDMI վիդեոելք
  • - USB 2.0 Սլոտ հիշողության քարտի համար SD/MMC/SDIO  
  • - Ընդհանուր նշանակության մուռքի և ելքի համակարգ
  • - Լրացուցիչ տեղադրված USB-կոնցենտրատոր
  • - ադապտեր 10/100 Մբիտ (անհրաժեշտ է ինտերնետով աշխատելու համար):
  • - Open software (Ubuntu, Iceweasel, KOffice, Python) Բաց ծրագրային ապահովում (Ubuntu, Iceweasel, KOffice, Python)

    • Օգտագործման Հնարավորություններ
    • Ուսումնական նպատակներով:

  • Իր ցածր գնի հաշվին այն կարող է տեղավորվել մեծ բյուջե չունեցող ուսումնական հաստատություններում:

    • Մինի սերվեր

  • Ցածր գնի, հարմար հզորության և էներգիայի ցածր ծախսի պես պարամետրերի համադրության շնորհիվ, այն կարելի թ օգտագործել ինչպես, օրինակ, տնային սերվեր:
  • Հոսթինգ պրովայդերներին վճարելու փոխարեն, Raspberry Pi  հիմքի վրա կարելի է ստեղծել անձնական առանձնացված Վեբ սերվեր, որի վրա հետո տեղադրել սեփական կայք :  Տվյալ դեպքում պրովայդերների սերվերի ցուցանիշները ավելի թույլ են, քան Raspberry Pi-ը (400 ՄԳց ընդդեմ Raspberry Pi-ի 700 ՄԳց)
  • Raspberry Pi առկայության դեպքում, սեփական կայքի հոստինգը ձեր համար շոշափելի շահավետ է, քանի որ տանը հավանաբար Համացանց կա, իսկ այս համակարգիչը շատ քիչ էլեկտրաէներգիա է ծախսում:

    • Տորենտ սերվեր

  • Տվյալ համակարգչի հասանելի սկավառակային տարածքը հեշտորեն ընտրվում է՝ կախված ձեր օգտագործման պահանջներից, քանի որ Raspberry Pi սկավառակը դա SD ֆորմատի ֆլեշ քարտն է:
  • Կարելի է միացնել ցանկացած չափի արտաքին կոշտ սկավառակ USB ինտերֆեյսի միջոցով:
  • Այս հնարավորությունները թույլ տալիս են պլատֆորմ ստեղծել տորենտ հաճախորդի անընդհատ աշխատանքի համար: Ընդ որում, մոնիտոր պետք չի գա. չէ-որ կարելի է միանալ համարգչին ցանցի միջոցով հեռահար միացման օգնությամբ:

    • Ցանցային երթուղավորող

  • Տրաֆիկի երթուղավորում. Կազմակերպություններում տեղական ցանցի և ինտերների միջև ինտերնետ-տրաֆիկի ֆիլտրավորման համար գնվում են հատուկ մասնագիտացված սարքավորումներ, օրինակ Cisco ֆիրմայի, ինչը թանկ արժե: Բացի այդ, այն պահանջում է հատուկ մասնագետի առկայություն, որը ծանոթ է երթուղավորողների ներքին օպերացիոն համակարգերին, ինչպես նաև հասկանում է այդ սարքավորման աշխատանքի սկուզբունները:
  • Raspberry Pi օգտագործման դեպքում կարելի է սահմանափակվել ընդամենը  ստանդարտ Squid Linux-հավելվածի ճշգրիտ տեղադրումով:

  • Raspberry Pi B արտադրանքը Հայաստանում ներկայացնում է   Industrial Components ՍՊԸ-ն:

No comments:

Post a Comment