Monday, February 18, 2013

Հրազդան գետ


Հրազդանը (նաև՝ Իլդարունի, Զանգու), ՀՀ խոշորագույն ու կարևորագույն գետերից է` Արաքսի ձախ վտակը: Ունի 141կմ երկարություն: Ավազանի մակերեսը 2650կմ² է (առանց Սևանա լճի):Այն սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում ԳեղարքունիքիԿոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը: Վերին հոսանքում մոտ 20կմ հոսում է դեպի արևմուտք` այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820մ բարձրության վրա լցվում Արաքսը: Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ: Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62.5%-ով ստորերկրյա է, հորդացումը` գարնանային, վարարումները` ամռանն ու աշնանը: Ջրի տարեկան միջին ծախսը 22.6 մ³/վրկ է, առավելագույնը` 138մ³/վրկ, նվազագույնը` 9մ³/վրկ, տարեկան հոսքը 712 մլն մ³: Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը:

Նոյւթը վերցված է այս կայքից: http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D6%80%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A1%D5%B6_(%D5%A3%D5%A5%D5%BF)

No comments:

Post a Comment