Thursday, March 21, 2013

Ծաղկազարդի Ծեսը


Ծեսը

Անդրադառնալով տոնի զուտ ծիսական կողմին` ասենք, որ այս տոնը Հայ Եկեղեցում կոչվում էԾաղկազարդ (հնում` նաև` Արմավենյաց տոն), քանի որ եկեղեցիներում օրհնվում և հավատացյալներին են բաժանվում ուռենու նորաբողբոջ ոստեր` ի հիշատակ և ի նմանություն Երուսաղեմում Քրիստոսին ծաղկած ճյուղերով դիմավորող ժողովրդի: Իսկ առհասարակ Ծաղկազարդի կիրակին քրիստոնյա եկեղեցիները նաև զարդարվում են արմավենու ճյուղերով ու ձիթենու ոստերով` ավելի իմաստալից ու պատկերավոր դարձնելու համար Հիսուսի մուտքը Երուսաղեմ:

Ծաղկազարդի տոնի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է Ս. Խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը` ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Օրհնված և ժողովրդին բաժանվող ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որ պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևորդների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը` մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող, մահին հաղթած և կենդանություն պարգևող:

Ծաղկազարդի օրը` Պատարագից հետո, եկեղեցիներում նաև մանուկների օրհնության կարգ է կատարվում:
Նյութը վերցված է այս կայքից       http://hayernaysor.am/1333092010 

No comments:

Post a Comment